Dogma
–
Hoghy - Հողը (Live)
- Продолжительность:
- 04:58
- Формат:
- mp3
На этой странице Вы можете скачать песню Dogma — Hoghy - Հողը (Live) в формате mp3 или слушать её онлайн совершенно бесплатно. Наслаждайтесь лучшими треками, альбомами и новинками в исполнении Dogma без ограничений.
Текст песни "Dogma — Hoghy - Հողը (Live)"
ՀՈՂԸ
Տամ շունչ, շունչը փռիր մեռած հանդին, լեռից անդին,
Թո՛ղ լավանա վերքդ խորին, թո՛ղ լավանա:
Տամ ջուր, ջրով ցողիր հողդ առատ, առ Արարատ,
Թո՛ղ հագենա սիրտդ վհատ, թո՛ղ հագենա:
Տամ հուր, հրով այրիր ահդ վարար, պահդ խավար,
Թո՛ղ լուսանա միտքդ արար, թո՛ղ լուսանա:
Վե՛ր ել, ա՛ռ գութանդ ու վարիր, արարիր,
Թո՛ղ նորեն շիվ տա բարին, թո՛ղ նորեն:
Վե՛ր ել, ա՛ռ երգերդ ու շաղիր ու շողիր,
Թո՛ղ նորեն հոգիդ տաղի, թո՛ղ նորեն:
Կանգնել են ժայռերը՝ կամար-կամար,
Կապել են թևերը՝ դալար-դալար,
Հառնել են դաշտերը՝ խումար-խումար,
Դառել են օրրան ինձ ու քեզ համար:
Դե՛, ե՛լ, տերը եղիր քո հողի, քո տեղի,
Տու՛ր ուժը քո հողի դողին, տու՛ր ուժը քո…
Կանգնել են ժայռերը` կամար-կամար,
Կապել են թևերը` դալար-դալար,
Հառնել են դաշտերը` խումար-խումար
Դառել են օրրան ինձ ու քեզ համար:
Ա՛ռ, տնկիր վազերը խաղողի,
Հար մարիր հույսերը ոսոխի:
Դե՛, ձայնե՛ք, տվե՛ք ձեն-ձենի,
Դե՛, զարկե՛ք, բռնե՛ք ձեռ-ձեռի:
Կանգնել են ժայռերը` կամար-կամար,
Կապել են թևերը` դալար-դալար:
Տե՛ս, հասել է արտը ցորենի,
Քեզ պարզել է ափը ծիրանի:
Դե՛, ձգի՛ր արմատդ հողին,
Դե՛, նորից գտի՛ր քո հոգին:
Կանգնել են ժայռերը` կամար-կամար,
Կապել են թևերը` դալար-դալար,
Հառնել են դաշտերը` խումար-խումար,
Դառել են օրրան ինձ ու քեզ համար:
Դե՛, ձայնե՛ք, տվե՛ք ձեն-ձենի,
Դե՛, զարկե՛ք, բռնե՛ք ձեռ-ձեռի:
Դե՛, կանգնե՛ք՝ ժայռերի պես՝ հոգով արևառ,
Դե՛, ելե՛ք, առեք ուժը հողից հոգեվառ: