- Продолжительность:
- 06:05
- Формат:
- mp3
На этой странице Вы можете скачать песню Arthur Meschian — Իմ տարիները в формате mp3 или слушать её онлайн совершенно бесплатно. Наслаждайтесь лучшими треками, альбомами и новинками в исполнении Arthur Meschian без ограничений.
Текст песни "Arthur Meschian — Իմ տարիները"
Իմ տարիները չոր հենակ,
Փողոցներում դատարկ հնչյուն։
Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ,
Իմ տաք երակ, իմ մանկություն,
Երբ տարիներն են ինձ ջնջում։
Մտերիմներ` թե հին, թե նոր։
Մաքուր էր սերն իմ առաջին։
Չեղած մի կիրք, մի նոր կարոտ,
Որ մոտեցավ իր շուրթերով
Այդ չպղծված միակ խաչին։
Ճաշակեցի և քեն, և ոխ,
Ու կուրացած իր փայլերից
Քրքջացող մարդկանց ամբոխ
Ու կորուստներ` թե հին, թե նոր,
Ու մուրացող իմ հայրենիք։
Ահա կանգնել է իմ դիմաց,
Դա ես տեսել եմ, թե լսել,
Օ սոսկահար մահվան դիմակ,
Օ մոտեցող աղաղակներ,
Եւ հին ստի նոր երանգներ։
Ճերմակ երազ, ճերմակ աչքեր`
Ճերմակ երկրի աստղին հառած,
Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ,
Անիրական կյանքի ծարավ
Ու ժամանակը կանգ առած։
Աչքերիս դեմ ճերմակ մի սար
Ու մեր ճամփան` ճերմակ տեսիլ