- Продолжительность:
- 05:06
- Формат:
- mp3
На этой странице Вы можете скачать песню Arthur Meschian — Հաջորդ կյանքում в формате mp3 или слушать её онлайн совершенно бесплатно. Наслаждайтесь лучшими треками, альбомами и новинками в исполнении Arthur Meschian без ограничений.
Текст песни "Arthur Meschian — Հաջորդ կյանքում"
Ինչ որ այրվեց ու հեռացավ,
այն ինչ ջնջվեց ու կարծրացավ,
այն ինչ կիսատ շնչեց հոգում,
այն ինչ չարվեց մեկ այս կյանքում,
այն ինչ երկունք մնաց սրտում-
սպասիր, սպասիր –
ես կավարտեմ հաջորդ կյանքում։
Կիսատ համբույրը՝ քարացած,
կապույտ գիշերը՝ չքացած,
կիսատ աղոթքը՝ մոռացված,
անբիծ երդումը՝ ուշացած,
կիսատ իմ սերը՝ գողացած…
սպասիր, սպասիր –
քեզ կսիրեմ հաջորդ կյանքում։
Կիսատ ապտակը՝ չտրված,
կիսատ հեգնանքը՝ չմարած,
խաչիս վերքերը՝ սպիացած,
կիսատ վրեժը չլուծված,
և հայհոյանքը անավարտ…
սպասիր, սպասիր –
ես կավարտեմ հաջորդ կյանքում։
Կիսատ երգերս՝ չերգած,
կիսատ տողերս՝ չգրված,
անձայն խորհուրդը՝ չակոսած,
տենդոտ բեմերը՝ չբացված,
կիսատ կիթառս՝ չլարված…
սպասիր, սպասիր –
ես կլարեմ հաջորդ կյանքում։