- Продолжительность:
- 03:41
- Формат:
- mp3
На этой странице Вы можете скачать песню Arthur Meschian — Երբ իմաստազուրկ է լինում в формате mp3 или слушать её онлайн совершенно бесплатно. Наслаждайтесь лучшими треками, альбомами и новинками в исполнении Arthur Meschian без ограничений.
Текст песни "Arthur Meschian — Երբ իմաստազուրկ է լինում"
Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
քո օրացույցի դեղին էջերին,
ամիս առ ամիս անիմաստ թափվում են
տերևների պեսքո կյանքի ծառից։
Երբ ժամացույցի լարված զսպանակը
կացինն է ճոճում քո պարանոցին,
անցյալը դանդաղ իմաստազրկվում է,
ներկան էլ թմրած` քո ոտքի տակին։
Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
երբ վերածվում է անվերջ պայքարի,
պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
երբ վերածվում է կյանքի իմաստի։
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
երբ տապալվում է կանգնած արձանը,
ժամանակը միշտ վիժում է նորին։
Փողոց ու այգի իմաստազրկվում են
իմաստազրկված քաղաքի մեջքին,
տները նույնպես իմաստազրկվում են,
Երբ վերածվում են ապաստարանի։
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
ծնվել եր&#