- Продолжительность:
- 05:05
- Формат:
- mp3
На этой странице Вы можете скачать песню Arthur Meschian — Հաջորդ կյանքում в формате mp3 или слушать её онлайн совершенно бесплатно. Наслаждайтесь лучшими треками, альбомами и новинками в исполнении Arthur Meschian без ограничений.
Текст песни "Arthur Meschian — Հաջորդ կյանքում"
Խոսք` Արթուր Մեսչյան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան
Ինչ որ այրվեց ու հեռացավ,
Այն ինչ ջնջվեց ու կարծրացավ,
Այն ինչ կիսատ շնչեց հոգում,
Այն ինչ չարվեց մեկ այս կյանքում,
Այն ինչ երկունք մնաց սրտում.
Սպասիր, սպասիր
Ես կավարտեմ հաջորդ կյանքում...
Կիսատ համբույրը` քարացած,
Կապույտ գիշերը` չքացած,
Կիսատ աղոթքը` մոռացված,
Անբիծ երդումը` ուշացած,
Կիսատ իմ սերը` գողացած...
Սպասիր, սպասիր
Քեզ կսիրեմ հաջորդ կյանքում...
Կիսատ ապտակը` չտրված,
Կիսատ հեգնանքը` չմարած,
Խաչիս վերքերը` սպիացած,
Կիսատ վրեժս` չլուծված,
Եվ հայհոյանքը անավարտ...
Սպասիր, սպասիր
Ես կավարտեմ հաջորդ կյանքում...
Կիսատ երգերս` չերգած,
Կիսատ տողերս` չգրված,
Անձայն խորհուրդը` չակոսած,
Տենդոտ բեմերը` չբացված,
Կիսատ կիթառս` չլարած
Սպասիր, սպասիր
Ես կլարեմ հաջորդ կյանքում...
Կիսատ անեծքը` հուշ դարձած,
Կիսատ բաժակը` չխմված,
Կիսատ մեղքերս` չգործած,
Կիսատ հույսերս` գողացած,
Փոշոտ դիմակը` փրկության
Սպասիր, սպասիր...
Ես կպատռեմ հաջորդ կյանքում...
Կիսատ թռիչքը` երազիս,
Եվ լուռ տրոփը լույսերի,
Այն ինչ այսօր չհասկացա,
Այն ինչ աստղի Ես չհասա
Եվ ինչ հեքիաթ, որ չապրեցի
Սպասիր, սպասիր
Քեզ հետ կապրեմ հաջորդ կյանքում...