- Продолжительность:
- 01:29
- Формат:
- mp3
- Размер:
- 2,75 МБ
- Качество:
- 256 кбит/с
На этой странице Вы можете скачать песню Ruben Hakhverdyan — Հանգչի Լռությունը в формате mp3 или слушать её онлайн совершенно бесплатно. Наслаждайтесь лучшими треками, альбомами и новинками в исполнении Ruben Hakhverdyan без ограничений.
Текст песни "Ruben Hakhverdyan — Հանգչի Լռությունը"
Հանգչի լռությունը
Հանգչի լռությունը և իջնի սպիտակ ձյուն,
Հեռվում կաղկանձի մի շուն, միայնակ ու տխուր,
Հույսերիս թափվի ձյուն, հույսերիս թափվի ձյուն:
Երազներ, երազներ փաթիլների նման թափվեցիք դուք ներքև,
Ու գետնին չհասած հալվեցիք դուք փայլող երազներ,
Դուք փայլող երազներ:
Հիմա ո՞ւր ես իմ սեր, հիմա ո՞ւմ ես սիրում,
Չէ որ ինձ էլ նույնպես դու սիրել ես այդպես,
Գալարվել իմ գրկում և տվել խոստումներ:
Խոստումներ փաթիլների նման թափվեցիք դուք ներքև,
Եվ գետնին չհասած հալվեցիք,
Դուք փայլող խոստումներ, դուք փայլող խոստումներ:
Թե հանկարծ մոռանաս բոլորին ու նորից գաս ինձ մոտ,
Ու փորձես հմայել աչքերով քո թովիչ, չես կարող,
Առաջվանը չեմ ես, առաջվանը չեմ ես:
Հանգչի լռությունը և իջնի սպիտակ ձյուն,
Հեռվում կաղկանձի մի շուն, միայնակ ու տխուր,
Երբ լռի կաղկանձը շան, հանդարտ իջնի ձյուն: