Ardzaganq
–
Ինչ որ-մի օր, ինչ-որ մի տեղ..
- Продолжительность:
- 04:04
- Формат:
- mp3
- Размер:
- 6,53 МБ
- Качество:
- 256 кбит/с
На этой странице Вы можете скачать песню Ardzaganq — Ինչ որ-մի օր, ինչ-որ մի տեղ.. в формате mp3 или слушать её онлайн совершенно бесплатно. Наслаждайтесь лучшими треками, альбомами и новинками в исполнении Ardzaganq без ограничений.
Текст песни "Ardzaganq — Ինչ որ-մի օր, ինչ-որ մի տեղ.."
Ինչ-որ մի օր
Անցնում է եւս մեկ տարի
Եւ ոչնչով չի հիշեցնում անցյալը,
Նույնիսկ ծանոթ մարդիկ ուրիշ են.
Փոխվել եմ ես անվերադարձ,
Դարձել ես դու խորհրդավոր,
Բայց չի փոխվել զարմանալի աշխարհը:
Անցնում է եւս մեկ տարի
Եւ ոչ-մի պահ չի կրկնում նախորդը.
Թվում էր թե անշարժ է ժայռը,
Բայց այն շարժվեց ու փլուզվեց,
Անսպասելիորեն փոխվեց,
Բայց չի փոխվել նրան պատող աշխարհը:
Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ
Կհանդիպենք իրար որպես անծանոթներ,
Կասենք վերջում «մնաս բարով»,
Բայց հենց այդպես ոչինչ չի ավարտվում:
Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ
Կհանդիպենք իրար որպես հարազատներ:
Արեւն անգամ թե խավարի՝
Ամեն-ինչ կա, եղել է, կլինի:
Եւ կլինի:
Անցնում է եւս մեկ տարի,
Եւ ոչ-ոք չի հարցնում որտեղ
Ու երբ հալվեց իմ երեկվա պատրանքը:
Փոխվել ես դու երազներում,
Փոխել են ինձ իմ երազներն,
Բայց չի փոխվել նրանց ստեղծող աշխարհը:
Անցնում է եւս մեկ տարի,
Հաջորդն եկավ՝ «գալդ բարի»,
Գուցե այսպես անմիտ էլ կավարտվի:
Փոխվել եմ ես, եւ փառք Աստծո,
Փոխվել ես դու, խոստովանի՛ր,
Բայց չի փոխվել հիանալի աշխարհը:
Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ
Կհանդիպենք իրար որպես անծանոթներ,
Կասենք վերջում «մնաս բարով»,
Բայց հենց այդպես ոչինչ չի ավարտվում:
Չի ավարտվում:
Ինչ որ-մի օր, ինչ-որ մի տեղ