3.33
–
Բարև երջանկություն
- Продолжительность:
- 03:01
- Формат:
- mp3
- Размер:
- 4,16 МБ
- Качество:
- 192 kbit/sec
На этой странице Вы можете скачать песню 3.33 — Բարև երջանկություն в формате mp3 или слушать её онлайн совершенно бесплатно. Наслаждайтесь лучшими треками, альбомами и новинками в исполнении 3.33 без ограничений.
Текст песни "3.33 — Բարև երջանկություն"
{Ֆելո:}
Թող հողը ոտքերիս տակ լինի հստակ
Ես էլ քայլեմ ամուր` դեպի քո մոլորակ
Ու շոգից հոգնած, տխուր կանգնած` քեզ փնտրեմ
Այս խառը ճամփեքից պիտի ճիշտը ընտրեմ
Կողքս անձրեվ, հեռվում արեվ բացվեց
Ես մոլորվել` էլի ոչինչ չստացվեց
Էլի մենակ վեր կկենամ` կգնամ սենյակ
Որը ժպտումա ինձ` ամեն ինչից անտեղյակ
Դու հիմա նայում ես քեզ շրջապատող մարդկանց
Իսկ ես քեզ եմ հիշում` տաքության մեջ պառկած
Քեզ քայլելուց բոլոր մարդիկ տալիս են դեղ
Իսկ ես խմել եմ դեղ, կանգնել մի տեղ` գեդինն էլ ցեխ
Դու պիտի էսօր ժամանակ գտնես ու սալոն մտնես
Տանես շունիկիդ մազիկները կտրես
Իսկ ես փողոցային մի շուն տեսա սոված
Նայեց ինձ, պոչը շարժեց, մի քիչ էլ գռմռաց
Քո համար բացվում են` բոլոր փակ դռները
Ինձ էլ ներս չեն թողնում` մի 6 հոգով բռնել են
Քեզ տանում են տուն` շատ զգույշ, որ դու հանգիստ լինես
Իսկ ես գիդես` համարյա էսօր հասել էի քեզ
Քեզ եմ տեսնում ամեն օր ու քո մասին կարդում
Դու ճանաչված ես ու հայտնի, ծանոթ ցանկացած մարդու
Ես էլ էլի մենակ կնստեմ, որ քո երգը լսեմ
{Նարեկ; Ֆելո:}
Դու գնացիր` հիմա վերադարձել ես
Ես մնացի, բայց կյանքիս կեսը անցելա
Դու գնացիր` հիմա վերադարձել ես
Իսկ Ես մնացի, բայց կյանքիս կեսը անցելա {X2}
{Նարեկ [A.Chilla]:}
Բարեվ երջանկություն` ես քեզ ատում եմ
Դու ինձ մոռացել ես, թողել ես մենակ ժպիտս գողացել ես
Տենանք` թե ինչ ես բերել էս անգամ հետդ
Նստի խոսանք` բացատրի ինձ քո վարվելակերպը
Ոնց որ մի քիչ հոգնած ես, մի քիչ էլ ծերացած
Մազերդ սպիտակել են` սեվերը վերացած
Ես նոռմալ եմ` ապրում եմ էս տան մեջ մենակ
Իսկ դա նոռմալա արդեն տարիներ շարունակ
Բայց հիշում եմ մեր վերջին հանդիպումը
Երբ, նայեցիր աչքերիս մեջ ու ասիր գնում ես
Ու գնացիր, հիմա վերադարձել ես
Իսկ ես մնացի, բայց կյանքիս կեսը անցելա
{Նարեկ; Ֆելո:}
Դու գնացիր` հիմա վերադարձել ես
Ես մնացի, բայց կյանքիս կեսը անցելա
Դու գնացիր` հիմա վերադարձել ես
Իսկ Ես մնացի, բայց կյանքիս կեսը անցելա {X2}